Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիշել է իր այցը Հայաստան
Հինգշաբթի Վատիկանում Հռոմի պապը հանդիպել է «ՌՈԱՔՕ» կրոնական կազմակերպության անդամներին, որի ընթացքում իշել է 2016-ին Հայաստան կատարած այցը և թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Խոր Վիրապից աղավնիներ բաց թողել երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»: Այս մասին տեղեկանում ենք vaticannews.va կայքից։
Ֆրանցիսկոսը պապը ցավով արձանագրել է, որ այս տարածաշրջանին վերջին ամիսներին վիճակը վատթարացել է։
«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան մնալ»,- ասել է Հռոմի Պապը։
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է եղել 2016 թ. հունիսի 24-26-ը։ Այցի կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանսցիսկոս Պապը Երևանից տունդարձի ճանապարհին գրառում էր կատարել Twitter-ի իր միկրոբլոգում. «Ես ուրախ եմ, որ այցելեցի Հայաստան՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում ընդունելության համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ես ուրախ եմ, որ այցելեցի Հայաստան».Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար
- Հռոմի Սրբազան Քահանայապետը մեկնեց Երևանից
- Հռոմի պապի իրական մտադրությունն է ժողովուրդների միջև խաղաղության հիմքեր գցելը. Լոմբարդին՝ թուրքական արձագանքի մասին
- Հռոմի Պապ. Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը հետագայում կանխելու է նման ոճիրները
- Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան