Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի դիմաց այսօր 30 հոգի նստած նրան էին սպասում. Բժշկականի դասախոս
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ընդունարանի դիմաց տասնյակ մարդիկ նրա են սպասում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ դասախոս Ս. Սահակյանը, ով մասնակցում է հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով ակցիային։
«Այսօր 30 հոգի նստած սպասում են և այդպես էլ չկարողացան հասկանալ, թե պրոֆեսոր Չարչյանն ինչպես կարող է մերժել ու իրենց չվիրահատել։ Իհարկե, փորձեցինք բացատրել, փորձեցինք հասկացնել, բայց եթե ես էլ իրենց տեղը լինեմ, ես էլ չեմ հասկանա»,-ասաց դասախոսը։
Նա նշեց, որ Արմեն Չարչյանը լուրջ առողջական խնդիր ունի, թթվածնային դիմակով է պառկած, ունի ճնշման տատանումները, շաքարի քանակը չի կարգավորվում, երիկամային խնդիր ունի, սրտի շրջանում կան սեղմոցներ։
«Նրա էլեկտրոսրտագրում փոփոխություններ կան, եթե չկանգնի այդ գործընթացը, ստենդավորումն չափազանց դժվարանալու է ուղեկցող հիվանդությունների հետ կապված, չանելն էլ ճիշտ չի լինելու»,- ասաց բժիշկը։
Նա ընդգծեց՝ իրենք քաղաքականության հետ որևէ գործ չունեն, խնդրում են՝ վիրահատական սեղանի մոտ վերադառնա այն պրոֆեսորը, ով երկար տարիներ բարդ վիրահատություններ է արել, ում ճանաչում են արտասահմանում։
Բժշկականի դասախոսի խոսքով, այնպես է արել, որ այսօր այստեղ մեծ բազմություն չհավաքվի, քանի որ մտավախություն ունի, որ կարող է շատ մարդ հավաքվի, իսկ իրենք պետք է այնպես անեն, որ այս ամենից մարդ չտուժի, իրենց սուրբ գործն է օգնել հիվանդին։
Նշենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմը և մի շարք այլ բուժաշխատողներ հենց բժշկական համազգեստով ՀՀ գխավոր դատախազության մոտ ակցիա են անում։ Նրանք նամակ են պատրաստել, որը ստորագրել է բժշկական հանրության 539 ներկայացուցիչ։ Նամակն ուղղված է ՀՀ քաղաքացուն, Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, վերաքննիչ դատարանին, արդարադատության և առողջապահության նախարարներին, Մարդու իարվունքների պաշտպան Արմեն Թաթոյանին։ Բժիշկները խնդրել, հորդորել պահանջել են վերացնել կալանքը։ Նամակը բժիշկները հանձնում են համապատասխան գերատեսչություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք։
Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- ՀՔԾ-ն Չարչյանի պաշտպաններին ուղղված կոչ է հրապարակել
- Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
- Դատախազությունն արձագանքել է Արմեն Չարչյանի պաշտպաններին
- Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան