AMX-ին շնորհվել է «Պարտատոմսերի լավագույն գործարք» մրցանակը
Այսօր AMX-ը ճանաչվել է Cbonds մրցանակաբաշխության «Պարտատոմսերի լավագույն գործարք» անվանակարգի մրցանակակիր՝ Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակման գործընթացի կազմակերպման համար։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, որին ներկա են գտնվել ֆինանսական ոլորտի ավելի քան 200 մասնագետներ։
AMX-ի տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը, մրցանակը ստանալիս, ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել մրցանակը AMX-ին շնորհելու համար։
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարվա օգոստոսին առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերը ցուցակվել են նաև Մոսկվայի ֆոնդային բորսայում (MOEX): Յունիբանկի 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ISIN – AMUNIBB2AER2) ներառվել են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում։
Փոխցուցակումը հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում ներգրավել լրացուցիչ կապիտալ օտարերկրյա ներդրողներից։
Սա AMX-ի երկրորդ մրցանակն է այս տարվա ընթացքում. Հայաստանի ֆոնդային բորսան մարտ ամսին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա» Global Banking and Finance Review ամսագրի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում