ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 95 մլն դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ տվյալներ հունիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,871,922 ԱՄՆ դոլար 506.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 84,985,072 ԱՄՆ դոլար 511.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 512.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,765,870 եվրո 604.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,044,477 եվրո 610.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,794,802,320 ՌԴ ռուբլի 6.96
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,077,890,238 ՌԴ ռուբլի 7.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.2 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Հունիսի 7-13-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 97 մլն դոլար
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 98 մլն դոլար