Արթուր Բազեյանը՝ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ
56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
Նշվում է, որ հայ մարզիկը անցկացրել է 4 մենամարտ և բոլորում համոզիչ առավելությամբ հաղթել մրցակիցներին։
Եզրափակիչ մենամարտում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը իռլանդացի մրցակցին հաղթել է նոկաուտով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում