Ջոն Բոլթոնը միանում է նոր «Թուրքական ժողովրդավարության նախագծին»՝ լույս սփռելու Թուրքիայում իրավիճակի մթագնմանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը միացել է Թուրքիայի ժողովրդավարության նորաստեղծ նախագծի խորհրդատվական խորհրդին: Այս մասին գրում է Ahval News-ը
«Ժամանակն է ահազանգ հնչեցնել Թուրքիայի վերաբերյալ»,- հայտարարել է Բոլթոնը թվիթերում։
«Ավտորիտար առաջնորդի օրոք ՆԱՏՕ-ի երբեմնի վստահելի դաշնակիցը երես է թեքում ժողովրդավարությունից և գրկախառնվում է Ռուսաստանի հետ: Ուրախ եմ միանալ (Թուրքական ժողովրդավարության նախագծի) խորհրդատվական խորհրդին` լույս սփռելու իրավիճակի մթագնմանը»,-գրել է Բոլթոնը։
Պաշտոնապես գործարկված չորեքշաբթի օրը, «Թուրքական ժողովրդավարության նախագիծը» միջազգային քաղաքական կազմակերպություն է, որն «ստեղծվել է ի պատասխան Թուրքիայի կողմից վերջին շրջանում ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ շեղման», - ասվում է նրա կայքում:
Խորհրդատվական խորհրդի մյուս անդամների թվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը և Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Թերզի դի Սանտ’Ագատան:
Բոլթոնը քննադատել է Թրամփին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունների համասր, ասելով, որ Թրամփը սիրում է «անձնական առավելություններ տալ իրեն դուր եկած բռնապետերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան