Հունաստանի ծովային տարածքը խախտելու համար 2 թուրք է ձերբակալվել
Հունաական Կաստելորիզո կղզում լուրջ միջադեպ է տեղի ունեցել․ երկու թուրքեր (31 և 25 տարեկան) ձերբակալվել են և նրանց նկատմամբ քննություն է սկսվել՝ ծանր հանցագործությունների մեղադրանքով: Այս մասին գրում է Greek City Times-ը։
Նշվում է, որ 2021 թվականի հունիսի 22-ի կեսգիշերից մոտ քսան րոպե անց է եղել, երբ Հունաստանի առափնյա պահպանության նավը, որը պլանային պարեկություն էր իրականացնում, տեղեկացել է Հունաստանի տարածքային ջրերում թուրքական արագընթաց նավի մասին:
«Արագագնացը շարժվում էր մեծ արագությամբ, առանց միացված նավիգացիոն լույսերի և Կաստելորիզոյից մեկ ծովային մղոնից պակաս հեռավորության վրա:
Անմիջապես, օգտագործելով ազդանշաններ, տեսողական ազդանշաններ և այլ միջոցներ, նավահանգստի պատասխանատուները թուրքերին խնդրեցին կանգ առնել, բայց նրանք անտեսեցին հրամանները:
Սկսվեց հետապնդում, իսկ այնուհետև արագագնացի նավապետը փորձեց փախչել՝ կատարելով վտանգավոր մանևրներ: Նա վտանգավոր և անկանոն շարժվեց դեպի Առափնյա պահպանության նավ:
Դրանից հետո նավահանգստի ղեկավարությունը կրակոցներ արձակեց անվտանգ տարածքի և արագագնաց շարժիչի ուղղությամբ՝ այդպիսով հասցնելով անշարժացնել նավը:
Ձերբակալվել են թուրքական ծագմամբ երկու ուղևոր՝ 31 և 25 տարեկան»,- մանրամասնում է կայքը, հավելելով, որ ձերբակալվածներին տեղափոխել են Հռոդոս:
Չորեքշաբթի կեսօրին նրանց բերել են դատախազություն՝ Հռոդոսի կենտրոնական նավահանգստի մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ: Նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու և Հունաստան ապօրինի մուտք գործելու համար: Այսօր նրանց հարցաքննելու են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան