Էբրահիմ Ռայիսիին հայտարարել է՝ իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը տարածաշրջանն ու հարևաններն են լինելու․ իրանագետ
«Էբրահիմ Ռայիսիին նախագահ ընտրվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ Վիեննայի բանակցություններին և իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը տարածաշրջանն է լինելու, ինչպես նաև ԻԻՀ հարևանների հետ հարաբերությունները։ Ընդհանուր առմամբ նշվում է, որ Է․ Ռայիսիի օրոք Իրանի արտաքին քաղաքականությունում զգալի փոփոխություններ չեն լինելու, սակայն նրա կառավարության կազմում գերակա են լինելու պահպանողական գործիչները»,-այս մասին գրել է իրանագետ Գարիկ Միսակյանը։
Նշվում է, որ ներկա պահին ԻԻՀ ԱԳ նախարարի հիմնական թեկնածու է համարվում Ալի Բաղերի-Քանին, ով ԻԻՀ դատական համակարգում եղել է Է․Ռայիսիի միջազգային հարցերով առաջին խորհրդականը։ Ա․Բաղերի-Քանին Մահմուդ Ահմադինեժադի կառավարման շրջանում եղել է ԻԻՀ ԱԱԲԽ գլխավոր քարտուղարի արտաքին քաղաքական և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, ինչպես նաև Սայիդ Ջալիի հետ միասին եղել է միջուկային ծրագրի բանակցող խմբի գլխավոր անդամներից և ԻԻՀ ԱԳՆ կենտրոնական և հյուսիսային Եվրոպայի բաժնի պետ։
«Ալի Բաղերի-Քանին ԻԻՀ Բանիմացների խորհրդի նախկին անդամ Մոհմամմադ Բաղերի-Քանիի որդին և ԻԻՀ Հոգևոր առաջնորդ Ալի Խամենիի՝ փեսա Մեսբահ-օլ Հադի Բաղերի-Քանիի եղբայրն է։ Մոհմմադ Բաղերի-Քանին և Մոհմմադռեզա Մահդավի-Քանին եղել են ԻԻՀ ամենաազդեցիկ հոգևորականներից։ Վերջին տարիներին Քանի ընտանիքը ղեկավարում է Իրանի ամենաազդեցիկ համալսարաններից մեկը՝ «Էմամ Սաղեղ համալսարանը», որը Իրանի քաղաքական, անվտանգային և գաղափարական կյանքում մեծ դերակատարություն ունի։
Ալի Բաղերի-Քանին հանդիսանում է Իսլամական հեղափոխության ոչ հոգևորական երկրորդ սերնդի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից, ով չնայած ունի պահպանողական հայացքներ, սակայն համարվում է իրանական ազգայնականության նոր փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչ»,-գրում է իրանագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան