Չեխիայում պտտահողմից կան զոհեր ու տուժածներ
Առնվազն երեք մարդ զոհվել է, մոտ երեք հարյուրը վիրավորվել են Չեխիայի հարավ-արևելքում գտնվող Հարավային Մորավիայի շրջանի մի քանի բնակավայրերում տեղի ունեցած պտտահողմի պատճառով:
Եվրանյուզի հաղորդմամբ, 32000 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության: Հոդոնին քաղաքի հիվանդանոցում, որին կից աղետը մասամբ ավերել է յոթ գյուղ, մի քանի ժամում բժշկական օգնություն են ցուցաբերել 200 վիրավորի, այդ թվում երեխաների։
Փրկարարները հայտնում են հարյուրավոր հրդեհների, ավերված տների ու ճանապարհների մասին: Ավստրիայի և Սլովակիայի մասնագետները օգնության են հասել Հարավային Մորավիայի տարածաշրջանին:
Իշխանությունները հայտարարել են վերականգնման համար զգալի գումարներ հատկացնելու մասին: