«Իրավունք». Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել. Մարուքյան
«Իրավունք» թերթը գրում է.
«Թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրեն պաշտոն առաջարկվե՞լ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տվեց բացասական պատասխան:
«Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ: Այս պահին աշխատանք չեմ փնտրում: Միևնույն ժամանակ, մեր կուսակցությանը շատ աշխատանք է սպասվում: ՏԻՄ ընտրություններ են կայանալու:
Մենք կմասնակցենք այնտեղ, որտեղ կուսակցությունը լավագույնս պատրաստված կլինի, որտեղ մեր կառույցներն առավել ակտիվ կլինեն»,- ասաց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին