Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը
Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը։ Այս մասին «Ֆեյսբուքյան» իր էջում տեղեկացնում է կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։
««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայցադիմում է8 ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Այսօր՝ 25.06.2021թ. ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):
Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել դրսևորելով անգործություն»,- հայտնում է Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Զարթոնք»-ը չի ընդունում ընտրությունների արդյունքները
- Դատարանը մերժել է «Զարթոնքի» հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել. Արա Զոհրաբյան
- ԿԸՀ-ն մերժել էր Զարթոնքի դիմումը․դատարանը քննելու է այն․ Արա Զոհրաբյան
- «Զարթոնք»-ը դիմել է ԿԸՀ՝ ՔՊ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները