Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
Հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը գրում է.
«Ծանոթացա դատախազության «Հայկական ժամանակ» օրաթերթով տարածված պարզաբանմանը: Կարող եմ ուղղակի ասել, որ նվազագույն մարդասիրական մոտեցում չունեցող «պարզաբանման» հեղինակները իրավունքի, իրավունքի գերակայության հետ առնչություն չունեն:
Փաստորեն նույնիսկ Մայր Աթոռի հորդորը ևս չնկատեցին: Ուղղակի հիշեցնեմ, որ այս խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է, պատճառված բարոյական և առողջության վնասի համար` պատասխանատվություն լինելու է: Վստահ եղեք»:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք։ Մինչև այդ նաև հրատապ միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
- Սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է․ Տարոն Տոնոյան
- Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
- Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց. Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյանը կալանավորվեց
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան