Բայրամովը ԵՄ պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր բանակցություններ է վարել Ավստրիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի և Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ:
Այս մասին, Interfax.az-ի հաղորդմամբ, Բայրամովը գրել է Twitter- ի իր միկրոբլոգում:
«Մտքերի հետաքրքիր փոխանակություն տեղի ունեցավ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ: Մենք խոսեցինք տարածաշրջանային անվտանգության խնդիրների, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների և ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին», - գրել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները տարածաշրջանային այց են կատարում Հարավային Կովկասի երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ԵՄ անվտանգության ու արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից։