Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռից ձերբակալված Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն տնային կալանքի են տեղափոխել
Թելեգրամի Nexta հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ ռուս Սոֆյա Սապեգային տեղափոխել են տնային կալանքի: Այս տեղեկությունը հաստատել է Պրոտասևիչի հայրը։
Նրա խոսքով, նրանք դեռ գտնվում են Բելառուսի «լիակատար իշխանությունների վերահսկողության տակ», «ոչ ոք չի վերացրել նրանց առաջադրված մեղադրանքները», և, հնարավոր է, նրա որդին «ներքաշվի ինչ-որ քաղաքական խաղի մեջ»: Այս մասին գրում է Euronews-ը։
Ըստ որոշ հաղորդագրությունների, ներկայումս Պրոտասևիչը և Սապեգան տեղավորվել են Մինսկի տարբեր վարձակալված բնակարաններում:
Ավելի վաղ զույգի կալանավորումը միջազգային սկանդալի պատճառ էր դարձել: Ryanair ինքնաթիռը, որով նրանք Աթենքից Վիլնյուս էին մեկնում, հարկադրաբար իջեցվել էր Մինսկում՝ ռումբի կեղծ ահազանգի պատճառով, որից հետո զույգին ձերբակալել էին Մինսկում:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո․ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը եկել է Շվեյցարիայից
- Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
- Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
- Եվրախորհրդարանը Ryanair չվերթի հետ կապված միջադեպը որակել է «պետական ահաբեկչություն»
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան