Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը: Այդ մասին հաղորդագրություն է տեղադրված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
«Նոր աշտարակը մեզ հնարավորություն է տալիս երեք բնակավայրեր ապահովել բջջային կապով և ինտերնետով: Մեր անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը»,- ասել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բջջային կապի աշտարակներից բացի, կտեղադրվեն սարքավորումներ` անլար համընդգրկուն ցանց ստեղծելու համար, ինչը կբարձրացնի տեղեկատվության փոխանակման արագությունը և կբարելավի հաղորդակցությունը:
«Արցախի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում որոշ աշտարակներ վնասվել են, այդ պատճառով էլ բջջային կապը շատ բնակավայրերում մինչ օրս բացակայում էր և անկայուն էր»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
- Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն Արցախի տարածքում
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան