Վարդան Բալյան. Ադրեջանցիները չեն թաքցնում իրենց ոգևորությունը
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևած իրադարձություններին.
«Ընտրությունների ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ հեռախոսազրույց Ալիևի և Պուտինի միջև, որի ընթացքում կողմերը ընդգծեցին տարածաշրջանային տնտեսական կապերի վերականգնման և զարգացման կարևորությունը և կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը` հղում անելով նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությանը։
Հունիսի 26֊ից հուլիսի 1֊ը Մոսկվա կմեկնի հայկական պաշտոնական պատվիրակություն։ Առկա տեղեկատվական հոսքերը վկայում են ռուսներին նոր ռազմական բազայի տեղակայման համար հողատարածքների փոխանցման մասին, ըստ որում, Զանգեզուրից բացի ռուսները ամենայն հանավանականությամբ կտեղակայվեն Գեղարքունիքի մարզում։
Կառավարությունը օրերս միջոցներ հատկացրեց դեպի Թուրքիայի սահման ճանապարհի վերանորոգման համար։ Ավելի վաղ, հաստատվել էր Մ֊2 մայրուղուց դեպի Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղ ավտոճանապարհի վերանորոգման ծրագիրը, որի համար ֆւնանսական հատկացումները նախատեսված են ընթացիկ տարվա պետական բյուջեով։ Սա այն ճանապարհն է, որ Ադրբեջանը կապելու է Նախիջևանին Սիսիանի տարածքով։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցը Մոսկվա, որի նախապատրաստության ընթացքում կողմերը վերահաստատում են իրենց միասնական դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների, առաջին հերթին Արցախի հարցի լուծմանը երրորդ երկրների ակտիվ ներգրավման դեմ։
Թուրքական, ադիբեջանական և ռուսական տեղեկատվական ռեսուրսները հայտարարում են, որ հայկական կառավարության ձևավորումից անմիջապես հետո Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պետք է լուծվեն տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը, այդ թվում` Զանգեզուրի միջանցքի։ Ըստ որում, բաց տեքստով Զանգեզուրի միջանցքի թեման փոխկապակցում են Լաչինի միջանցքի հետ։
Ադրեջանցիները չեն թաքցնում իրենց ոգևորությունը սեպտեմբերի 27֊ին ընդառաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող սահմանների խնդրի կարգավորման կապակցությամբ, որով ենթադրվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Ահա այս ամենի համատեքստում Փաշինյանը հանրային֊քաղաքական կոնսենսուսի ձևավորման իմիտացիոն գործընթաց է մեկնարկել քաղաքականության հետ կապ չունեցող անկապ կուսակցությունների և գործիչների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Այլանդակություն է, ոչ թե ընտրություն
- Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
- Զուգարանային բառամթերք` «դրանց բոլորին բռնելու եմ շինեմ»․ Վարդան Բալյան
- Վարդան Բալյանը՝ ՔՊ-ի մասին. Հրեաներից կարգախոսներ գողացողները հեղափոխության կեղծողներից իզուր են երազում հաղթանակ կեղծող դառնալ
- Վարդան Բալյան. Հայ մարդկանց մեծ մասը փնտրում է տարբերակ սրանց բոլորին գրողի ծոցն ուղարկելու համար
- Վարդան Բալյան. Մեզ սպասվում է Ցեղասպանության հարցի էրդողանական լուծում
- Վարդան Բալյան. Մոտենում ենք սահմանագծի, երբ սրանց հեռացնելու բոլոր միջոցները դառնում են սահմանադրական
- Վարդան Բալյան. Կորուստները անհնարին պետք է լինեին, եթե անգիտությամբ կամ դիտավորությամբ չարվեին կոպտագույն սխալներ
- Վարդան Բալյան. Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- Վարդան Բալյան. Հայրենասիրությունը վտանգավոր համարողներին քաղաքականության լուսանցք նետելը հրամայական է
- Վարդան Բալյան. Իրավիճակի լրջությունը հասկանալ է պետք
- Վարդան Բալյան. Հիմա սկսվել է հաջորդ արարը՝ Փաշինյանի անցումային իշխանապետության ճակատագիրը վճռված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին