Մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ
Հաշվի առնելով առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում խիստ բարձր ջերմային ֆոնը (եղանակային կանխատեսումների համաձայն), «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից հիշեցնում են՝ արևահարությունն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով։
Մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ։
Ե՞րբ կարող են ի հայտ գալ արևահարության նշանները։
Համալսարանական մասնագետների խոսքով՝ դրանք կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արևի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։
. Թեթև դեպքերում՝ առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, երբեմն՝ գրգռվածություն։
. Ծանր դեպքերում՝ ջղաձգություն, փսխում, գիտակցության կորուստ։
. Դեմքի և գլխի մաշկը կարմրում է, պուլսը և շնչառությունը հաճախանում են, ջերմությունը բարձրանում մինչև 39°։
Խորհուրդ է տրվում արևահարությունից տուժածին պառկեցնել զով և ստվերոտ տեղ, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց, հանել շորերը, փաթաթել խոնավ սրբիչով կամ սավանով, օգտագործել շատ քանակի հեղուկ, իջեցնել ջերմությունը, վտանգի նշաններն են՝ այրվածքի առկայություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, որոնց դեպքում շտապ դիմել բժշկի։
Կանխարգելում՝
. Շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ։
. Ցանկալի է օգտագործել հանքային ջրեր։
. Արևի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։
. Շոգ եղանակին հնարավորության դեպքում հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։
. Խուսափեք օրվա ամենաշոգ և արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12:00-ից 15:00-ը ընկած ժամանակահատվածում դուրս գալուց։
Երեխայի առողջությանը վերաբերող անհետաձգելի խնդիրների դեպքում կարող եք դիմել անհետաձգելի բուժօգնության համալսարանական ծառայություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին