Առաջին անգամ հայերենով ներկայացվել են նախահիվանդանոցային բուժօգնության անհետաձգելի վիճակների գործելակարգեր
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Զինվորի տուն» վերականգնողական կնետրոնի գրադարանում տեղի ունեցավ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար, 2017-2017թթ. ՀՀ ԱՆ ուղեցույցների և գործելակրգերի հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանի
«Նախահիվանդանոցային բուժօգնություն» մենագրության շնորհանդեսը։
Գրքում շտապ բուժօգնության տեսական և գործնական հիմնահարցերը լուսաբանվում են ապացուցողական բժշկության հիման վրա։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի փոխանցմամբ, առաջին անգամ հայերեն լեզվով ներկայացված են շուրջ 50 անհետաձգելի վիճակների գործելակարգերը՝ ինչպե՞ս ախտորոշել, ի՞նչ բուժօգնություն ցուցաբերել տեղում, ե՞րբ տարհանել և այլն։
Գրքի ոճը բացարձակ գործելակարգային է, առանց հավելյալ նկարագրությունների՝ նպատակ ունենալով ներկայացնելու տվյալ իրավիճակում բուժանձնակզմից ակնկալվող հստակ քայլերը։
Ի դեպ, առաջին անգամ ներկայացվում են շտապ օգնության օդային տարհանման ցուցումները և տեխնիկան, ինչպես նաև՝ իրավաբանական հարցերը:
Գրքի առանձին բաժինների խորհրդատուներն են ԱՆ գլխավոր խորհրդատուներ և ԵՊԲՀ կլինիկական ամբիոնի վարիչներ։
«Նախահիվանդանոցային բուժօգնություն» մենագրության շնորհանդեսին կմասնակցեն շտապ օգնության բժիշկներ, վերակենդանացման մասնագետներ, վիրաբույժներ, սրտաբաններ, վնասվածքաբաններ, թունաբաններ, վարակաբաններ, ռազմակամ բժիշկներ, կլինիկական օրդինատորներ, ուսանողներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները