Ախր, Հայաստանն է կործանվում. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Հայկական հոգեբանություն
Կարդացի, որ արմավիրցիները զրկված են ոռոգման ջրից և փակել են ճանապարհը։
-Ի՞նձ ինչ, թող արմավիրցիները մտածեն այդ մասին։
Զարմացա՞ք․․․
Արցախը վտանգված է։
-Ի՞նձ ինչ, թող ղարաբաղցիները մտածեն դրա մասին։ Համ էլ դրանցից պրծանք, էլ էրեխես չի գնա Ղարաբաղ ծառայելու։
Թշնամին մտել է Սյունիք։
-Ի՞նձ ինչ, հո դրա համար կռիվ չե՞նք անելու։
Թշնամին մտել է Գեղարքունիք, գերևարել մեր զինվորներին։
-Ի՞նձ ինչ, իմ տղերքը վաղուց Ռուսաստանում են։
Սևանը կանաչում, ճահճանում է;
-Ի՞նձ ինչ, էլ Սևան չեմ էթա, հեսա Թուրքիայի հետ լավ կլնենք, կեթամ Անթալիա։
Ախր, Հայաստանն է կործանվում։
-Արա, ախպոր պես, հոպար ջան, սրտիդ մեռնեմ, էտի քեզի պե՞տք ա, քո մասին մտածի»։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա կապ տվեք, ասեք՝ պարոն Փաշինյան, ո՞ւր է ձեր խոսք տվածը. Արմավիրի բնակիչ
- Նախարար տղա ես, եթե այդքան տղա ես, հել, արի այստեղ, քեզ ենք ընտրել, արա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել. Բողոքող արմավիրցի
- Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը