Հիմա կապ տվեք, ասեք՝ պարոն Փաշինյան, ո՞ւր է ձեր խոսք տվածը. Արմավիրի բնակիչ
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում արդեն 10 օր է ջուր չկա։ Գյուղի բնակիչներից մեկը, ով այլ արմավիրցների հետ փակել է Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով ոռոգման ջուր, դիմելով «Ջրառի» ներկայացուցչին հիշեցրեց, որ իրենց գյուղում Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ ջուր լինելու է։
«Կապ տվեք, թող մարզպետը գա, այստեղ կանգնի։ Վարչապետը Ակնալիճ գյուղում խոսք է տվել՝ ջուրը պետք է լինի։ Հաջորդ օրն անջատվել է։
Հիմա կապ տվեք, ասեք՝ պարոն Փաշինյան, ո՞ւր է ձեր խոսք տվածը, բերեք այս մարդկանց ջուր տվեք, մենք ուրիշ բան չենք ուզում։
Ջահել տղա եմ, ուզում եմ հող մշակեմ, ապրեմ, չեմ ուզում գնամ, գողություն անեմ, գնամ նստեմ»,- ասաց բողոքող գյուղացին։
Բնակիչներից մեկն էլ շարունակեց. «Պրոֆեսոր Չարչյանը մի հատ ասել է՝ Քոչարյան ընտրեք, բռնել դատել են, հիմա այս մարդը, որ այսքան ժողովրդին ջրից զրկել է, իր համար պետք է սենց ֆռֆռա՞»։
Բողոքող արմավիրցներից մեկն ասաց, որ վերջին մեկ շաբաթում պետք է երեք անգամ ջրած լինեին մշակաբույսերը, որպեսզի թարմ մնային.
«Ջուր չկա, խոնավորություն էլ չկա, այդ բույս ի՞նչ անի։ Մեզանից լավ գիտեն, որ այդ ջրերը գնում են ուրիշ տեղ, ավելի ճիշտ՝ Թուրքիա»։
Գյուղացիները կրած վնասի փոխհատցուման հույս չունեն։ Նաև վարկեր ունեն։
«Գյուղացուն ո՞վ է շան տեղ դնում։ Այդպես է, գյուղացուն ոչ մեկն էլ ձեռք չի մեկնում»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը։
Հունիսի 21-ից ջերմոցում ցանած ռեհանը չջրած գյուղացին ասաց. «Միլիոններով փող ենք դրել։ 80 տարեկան մերս չոքեչոք գործ է արել այստեղ։ Դրա պատասխանն ո՞վ է տալու։ Ոչխարի պետ նստել են հով սենյակում, մի ժամում 50 լիտր ջուր են խմում, բայց մենք առավոտից երեկո գալիս ենք այստեղ, չենք կաողանում մի բաժակ ջուր խմել»։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար տղա ես, եթե այդքան տղա ես, հել, արի այստեղ, քեզ ենք ընտրել, արա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել. Բողոքող արմավիրցի
- Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան