Բերձորի միջանցքով օրական միջին հաշվով 100 մեքենա է անցնում. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքի երկայնքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրները: Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն եղել նաև սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Մենք վերահսկում ենք տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի միջանցքով: Օրական միջին հաշվով ուղեկալով անցնում է մոտ 100 մեքենա: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի հերթապահը զննում է զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը»,-ասել է ուղեկալի հրամանատար Վասիլի Դովիդովը:
Հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ խախտումները կանխելու, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու սցենարներով:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար»-,հայտնում է ՌԴ ՊՆ-ն::
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին
- Արցախում խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները