Բողոքն արտահայտելու համար ճիշտ կլինի փակել բողոքի հասցեատերերի, այլ ոչ թե այլ մարդկանց ճանապարհներ. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը գրում է.
«Մի մեթոդական առաջարկ ճանապարհներ փակելու հետ կապված.
կարծում եմ բողոքն արտահայտելու համար ճիշտ կլինի փակել բողոքի հասցեատերերի, այլ ոչ թե այլ մարդկանց ճանապարհները: Հիմա Արմավիրի մարզում մարդիկ բողոքում են ոռոգման ջուր չունենալու խնդրի հետ կապված, բայց, փոխարենը փակեն Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և Արմավիրի մարզպետի ճանապարհները, ավելորդ անհարմարություններ են ստեղծում իրենց խնդրների հետ որևէ առնչություն չունեցող մարդկանց համար:
Հաշվի առնելով, որ ԱՊԱԳԱ ԿԱ-ում նման խնդիրներ շատ են լինելու, առաջարկում եմ բոլոր քաղաքացիներին ԱՊԱԳԱ իրենց ակցիաների կազմակերպման ժամանակ քննարկել այս գաղափարը» ։
Հարակից հրապարակումներ`
- Ախր, Հայաստանն է կործանվում. Ավետիք Իշխանյան
- Հիմա կապ տվեք, ասեք՝ պարոն Փաշինյան, ո՞ւր է ձեր խոսք տվածը. Արմավիրի բնակիչ
- Նախարար տղա ես, եթե այդքան տղա ես, հել, արի այստեղ, քեզ ենք ընտրել, արա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել. Բողոքող արմավիրցի
- Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը