Թևան Պողոսյան. Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը գրում է.
«Խաղաղության տարբեր ընկալումները:
Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի։
Խաղաղ է նաև գերեզմանոցում։
Խաղաղություն էին ցանկանում մեր անմահացած և ողջ հերոսները` զինվորներն ու հրամանատարները, ովքեր ամեն ինչ արեցին, որ ունենանք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։
Մենք պարտավոր ենք հասնել ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղության, երբ էլ դա լինի: Հանուն մեր Եռաբլուրի: Հանուն մեր զավակների երկարաժամկետ անվտանգության: Որ թույլ չտանք մեր խաղաղությունը վերածվի պարզապես թշնամիների պատկերացրած խաղաղության: Կամ պարզապես գերեզմանոցի։
Հ.Գ. Ինչ էլ անենք, հազարամյակների կերտած աքսիոմներին չենք կարողանալու հակադրվել. ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությանը հասնելու ենք կա´մ Հաղթանակով, կա´մ պարզապես թշնամին մեզ գերզման կուղարկի` շրջելով հայոց պատմության վերջին էջը»։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրության քվեն աշխարհին ցույց է տալիս՝ Հայաստանի համար ընդունելի էր Արցախի հարցի այս լուծումը. Թևան Պողոսյան
- Թևան Պողոսյան. Եթե չեք ընդունում, որ ընտրությունները լիգիտիմացրել են Արցախի Հանրապետության ադրբեջանական օկուպացիան, ապա բաց հայտարարեք դրա մասին
- Հիմա մենք սկսել ենք թերթել հայոց պատմության վերջին էջը. Թևան Պողոսյան
- Թևան Պողոսյան. Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակ ենք ընկել