Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը ներկա չեն լինի արքայադուստր Դիանայի հուշարձանի բացմանը
Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարրին հուլիսի 1-ին արքայադուստր Դիանայի հուշարձանի բացման արարողության ներկա կլինեն առանց իրենց կանանց։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է բրիտանական Metro-ն։
Քենսինգթոնյան պալատը, որտեղ տեղի կունենա միջոցառումը, հաստատել է կրճատված հյուրերի ցուցակը: Այնտեղ նշված չեն Քեմբրիջի և Սասեքսի դքսուհիները, իսկ Հարրին և Ուիլյամը կլինեն ներկա թագավորական ընտանիքի միակ ավագ անդամները:
Եղբայրները վերջին անգամ հանդիպել էին ապրիլին իրենց պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ, և հաղորդվում էր, որ նրանց միջև վեճ է եղել: Մինչ այդ մարտի սկզբին արքայազն Հարրին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ասել էր, որ ցավում է Ուիլյամի և իրենց հոր՝ արքայազն Չարլզի համար, որոնց նա բնութագրում է՝ «թակարդում» միապետական համակարգում:
Չնայած կոնֆլիկտին, եղբայրները կփորձեն մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և հարգել Դիանայի հիշատակը 60-ամյակի կապակցությամբ։