Նարինե Գրիգորյանը՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական կյանքում. Չեխովյան փառատոն
Հունիսի 26-ին և 27-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմասնակցի Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացմամբ։ Բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի
«Այսօր և հունիսի 27-ին Մոսկվայի Մեյերհոլդի անվան կենտրոնի դեմում ռուս հանդիսատեսին ներկայացվելու է «Փափլիկը», որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական կյանքում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել են փառատոնի մամուլի ծառայությունից։
Լրագրողների հետ հանդիպմանը Նարինե Գրիգորյանը խոստովանել է՝ «ուրախ եմ Մոսկվայում ներկայացնել իմ նոր բեմադրությունը»:
«Համաճարակից և Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո մենք հատկապես փնտրում ենք գեղեցկություն և ներդաշնակություն: Եվ որտեղ այն կարելի է ձեռք բերել, եթե ոչ թատրոնի մոգական տարածքում` Մոսկվայի Չեխովի փառատոնում՝ այնտեղ, որտեղ ավելի շատ մեզ միավորող բան կա, քան բաժանող», - ասել է ռեժիսորը:
Նարինե Գրիգորյանը նշել է, որ այս ներկայացումը շատ է սիրում։
«Այն ծնվել է հեշտ, բուռն, հետաքրքիր», - ասել է ռեժիսորը։
Նրա ներկայացմամբ, բեմադրության մեջ օգտագործել է համր կինոյի, պլաստիկության, էքսպրեսիայի, գրոտեսկի տարրեր:
«Ես շատ եմ ուզում, որ մեր «Փամփլիկը» դուր գա ռուս հանդիսատեսին»,- ասել է ռեժիսորը։
Ներկայացման մեջ հանդես են գալիս` Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան, Դավիթ Հակոբյան, Ալլա Սահակյան, Գագիկ Մադոյան, Արմինե Անդրեասյան, Նարեկ Բաղդասարյան, Սերգեյ Թովմասյան, Մարիա Սեյրանյան, Ստեփան Ղամբարյան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան