Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում. Վահան Թումասյան
«Հայաստանում և հատկապես Շիրակում, առավել ևս Անիի նախկին վարչական շրջանի գյուղերում սարսափելի և շատ վաղուց նախադեպը չունեցող երաշտ է: Շատ հողագործներ, բերքահավաքից հույսները կտրած սկսել են վարել իրենց գարնանացանի դաշտերը: Դաշտերում և սարերում խոտ չկա»,- խնդրի մասին բարձրաձայնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
«Այսօր գյուղացիներից մեկը պատմում էր, որ ոսկորն ու կաշին է մնացել խոշոր եղջերավորների, իսկ հանդից սովամահ գոմ մի կերպ վերադարձող կովերին երբ առավոտյան գոմից հանում են, նույնիսկ մաքրել պետք չէ գոմերը, որովհետև սոված կենդանիները չեն թրքում:
Գրեթե ոչ ոք Անիի շրջանի գյուղերում խոտ չի ամբարել, հարևան մարզի ջրովի տարածքների խոտն էլ անհասանելի է, աստղաբաշխական գներով են վաճառում:
Ձմռան շեմին խոշոր եղջերավորների մեծ մասին ստիպված մորթելու են: Հսկայական վարկերի ու պարտքերի տակ գտնվող գյուղացիները չեն կարողանալու անգամ ցանած քանակության հացահատիկ հավաքել դաշտերից... Ահա այս է շիրակցի շատ ու շատ գյուղացիների վիճակը:
Նրանց անասունների համար խոտ է պետք է, վառելիք ու սնունդ, բայց ով պետք է տրամադրի, որ մի փոքր կարողանան կործանարար երաշտի ավերածությունների դեմը առնել... հայտնի չէ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Թումասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Շիրակ կենտրոն». Գյումրու տնակային ավանների երիտասարդները խուսափում են ամուսնանալուց
- «Ախուրյանում մանկահասակ երեխաներով ընտանիքը բնակվում է դժոխային պայմաններում». Շիրակ կենտրոն
- «Շիրակ կենտրոն». Կիսախարխուլ տնակում բնակվող անչափահաս քույրերը` տատիկի խնամքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան