Վրացական կողմը պատրաստ է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իրակլի Ղարբաշվիլի
Վրաստանը բոլոր առումներով պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ խորհրդարանում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության կատարած աշխատանքների տարեկան զեկույցը:
Նրա խոսքով ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող վրացի զինծառայողները ամբողջ աշխարհին ցույց են տվել իրենց պրոֆեսիոնալիզմը:
«Ես ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել մեր բոլոր զինվորականներին, ովքեր այժմ վերադառնում են Աֆղանստանից, իրենց հայրենիքին ծառայելու համար»,-ասել է Ղարիբաշվիլին:
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է խաղաղության և կայունության պահպանումը:
«Մենք շարունակում ենք հավասարակշռված և փոխշահավետ քաղաքականություն վարել: Այս քաղաքականության շատ կարևոր բաղադրիչը ԱՄՆ-ի աջակցությամբ իմ վերջին միջնորդությունն էր` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու հարցում»,-ասել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ վրացական կողմը պատրաստ է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան