Իրանը սկսել է Sputnik V -ի արտադրությունը
Իրանը սկսել է ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութերի արտադրությունը, փորձարկման խմբաքանակը պատրաստ է։ Ռիա նովոստիի հաղորդամբ, հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Actoverco- ն՝ Իրանի առաջատար դեղագործական ընկերություններից մեկը, հայտարարում են երկրում Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի փորձնական խմբաքանակի արտադրության մասին։
Իրանը դարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջին պետությունը, որում իրականացվել է Sputnik V պատվաստանյութի արտադրությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։
Նրանք նաև նշել են, որ Իրանում արտադրված պատվաստանյութը կօգտագործվի Իրանի տարածքում պատվաստումների ազգային ծրագրի իրականացման համար
Հարակից հրապարակումներ`
- «Sputnik V»-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է COVID-19-ից․ պատվաստանյութի մշակող
- Sputnik V՝ սրսկելու են, թե արտադրելու՝ պարզ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան