Փորձագետը իրազեկել է, թե ինչպես զովացնել բնակարանն առանց օդորակիչի
Sibling-ի գործադիր տնօրեն Միխայիլ Շկլյարը տեղեկացրել է, թե ինչպես կարելի է առանց օդորակման զովացնել բնակարանը: Այս մասին գրում է rg.ru-ն:
Նախ, անհրաժեշտ է օդափոխել բնակարանը: Առավոտյան 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում փողոցում ամենազովն է, ուստի պետք է քնելուց առաջ բացել պատուհանները և դրանք փակել աշխատանքի գնալիս:
Երկրորդ, կարելի է սառը ջուր կամ սառույց տեղադրել օդափոխիչի առջև`սառը օդի հոսք ստեղծելու համար: Արժե ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ որոշ օդափոխիչներ ունեն հատուկ ամառային ռեժիմ:
Երրորդ, եթե թաց սրբիչը կախեք պատուհանից, օդի խոնավությունը կբարձրանա:
Շկլյարը խորհուրդ է տվել նաև սառնարանում սառեցնել անկողնային սպիտակեղենը, որպեսզի այն ավելի հարմարավետ լինի քնելու ժամանակ:
Նա անհրաժեշտ է համարել գորգերը հանել հատակից, քանի որ դրանք խանգարում են սենյակի հովացմանը: Եթե հատակին կա սալիկ կամ քար, ապա արժե դրանք ավելի հաճախ թրջել: