Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 35 928 թեստ, այստեղից 16 639-ը՝ հակագենի արագ թեստով և 19 289-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,1%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,33%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 937 դեպք: Ապաքինվել է ևս 438 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 348 705:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 255 անձ:
1tv.ge-ի հաղորդմամբ, երկրում ընդհանուր պատվաստվել է 251 529 մարդ, օրական՝ 2 984:
Կարանտինային գոտիներում ունենք 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 592-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսից 9 մարդ է մահացել
- Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է` արդեն 10-ից 20 տոկոս է
- Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր պատվաստվել է 242 451 մարդ