Վստահ եղեք՝ մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով նաև դաշինքի ընտրական ցուցակում է, թելեգրամյան ալիքում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տեր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող:
Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ և պայքարում են հանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում:
Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛... վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք
- Լևոն Քոչարյան. Մարդիկ սկսեցին արթնանալ հիպնոսից
- Լևոն Քոչարյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել
- Սա ցույց տվեք դրան ու ասեք թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին. Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան