ԱՄՆ-ի USS Ross հրթիռակիր նավը շարժվում է դեպի Սև ծով
ԱՄՆ-ի USS Ross հրթիռակիր նավը շարժվում է դեպի Սև ծով, որտեղ կմասնակցի ամենամյա Sea Breeze զորավարժություններին, որին կմիանան ավելի քան 30 երկրներ:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ շաբաթ օրն այդ մասին հաղորդել է Կիևում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ի հրթիռակիր USS Ross նավը շարժվում է դեպի Սև ծով՝ աշխարհի ավելի քան 30 երկրների հետ մասնակցելու Sea Breeze ամենամյա զորավարժություններին»,-ասվում է դեսպանության Twitter-ի էջում:
ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ամենամյա Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու մասին, որում ներգրավված են 32 երկրների 5000 զինծառայողներ և 32 նավ:
Զորավարժությունները տեղի կունենան հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սև ծովում: