Ասել են՝ պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում. Ազատան համայնքի ղեկավար
«Շիրակի մարզում իշխանափոխությունից հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ Գրեթե այցելություններ չեն եղել, կարեծես՝ մենք անտեսված ենք եղել․ սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվի, մեզնից ազատվեն»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասել է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։
Նա նշել է՝ վերջին ընտրություններում, ճիշտ է, մեզ չեն ասել դիմում գրեք, ի տարբերություն մյուս մարզերի, բայց կա մի խումբ, որ 72 ժամ են տվել մեր համայնքապետերին։
«Ասել են, թե պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում։ Ցավոք, մեր հանրապետությունում տեսնում ենք 1937 թվականի նման ինչ-որ մոտեցումներ, կարելի է տեսնել մեծ վաստակ ուենցող համայնքի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրում։ Դա վիրավորական է, և ես դատապարտում եմ այդ քայլը»,- ասել է Վարդան Իկիլիկյանը։
Ասուլիսում Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը պատմել է, որ 15/17 տեղամասում ես վստահված անձ էր, հանգիստ հետևում էի ընտրությունների ընթացքին։
«Ոստիկանները մոտեցան ինձ և ասացին, որ ահազանգ են ստացել, որ ես ուղղորդում եմ ընտրողներին»,- ասել է նա:
Շարունակելով թեման՝ նշել է, որ կեղծ ահազանգի պատճառով իրեն մեկ և կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին: Սոկրատ Հովսեփյանը պահանջ է ներկայացնում ոստիկանապետին՝ բացահայտել, թե ով է ահազանգողը:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել. «Հայաստան» դաշինք
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ
- Իշխանությունները ցույց տվեցին՝ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու գործելաոճին. «Հայաստան» դաշինք
- Այսօր ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով
- Էջմիածնի մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10 անգամ քիչ են հաշվել
- «Հայաստան» դաշինքն իշխանությունների այդ վարքագծի առաջ չի ընկրկելու, առավել ևս՝ նահանջելու. Լիլիթ Գալստյան
- «Հայաստան» դաշինք. Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի համար
- «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան
- «Հայաստան» դաշինքը դեռ չի ընդունելու ընտրությունների արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան