Եթե այսպես կարողանանք միմյանց թիկունք լինելով կանգնել փողոցում՝ ամենամոտ ապագայում նիկոլիզմը Հայաստանից արմատախիլ է արվելու. Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է.
«Այսօր (հունիսի 25) մի հարցադրում արեցի՝ ինչու չի համախմբվում բժշկական աշխարհն ի պաշտպանություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի։
Ժամեր անց բժիշկները, բժշկական խալաթով բժիշկներն ու քույրերը փողոցում պահանջում էին ազատ արձակել հարգված բժշկին։ Հարյուրավոր բուժաշխատողներ իրենց ստորագրահավաքով պահանջեցին ազատ արձակել պրոֆեսորին։
Եւ եթե մենք այսպես կարողանանք միմյանց թիկունք լինելով կանգնել փողոցում պաշտպանելով մեր իրավունքը, և եթե այսպես բժիշկներից բացի, մանկավարժները, դասախաոները, շինարարները, գիտնականները կարողանան համախմբվել և պաշտպանել իրենց իրավունքը, կանգնել վարչախմբի կողմից հալածվող իրենց ընկերոջ կողքին, ապա ամենամոտ ապագայում նիկոլիզմը Հայաստանից արմատախիլ է արվելու։
Միայն ավելացնեմ, որ տասնյակ ցուցարարները դեռ քիչ են, հարյուրավոր ստորագրությունները դեռ քիչ են։ Ամբողջ բժշկական աշխարհը պետք է միավորվի։
Ի դեպ, պրոֆեսորին պաշտպանելն ու աջակցելը միայն բժշկական աշխարհի գործը չէ։
Ազատություն պրոֆեսորին»։
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի դիմաց այսօր 30 հոգի նստած նրան էին սպասում. Բժշկականի դասախոս
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Գեղամ Նազարյան. Անկեղծ հարցադրում
- Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան