Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ, արմավիրցիները փակել են ճանապարհը` պահանջելով լուծել ոռոգման ջրի հարցը։ Նրանք ասում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ- բանջարեղենը։
Գյուղացինեի խոսքով, մարզպետարանից որևէ աշխատակից չի հանդիպել իրենց հետ, ոչ էլ տեղյակ են պահել, որ ջուր չի լինելու։
Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհները, ինչից հետո քաշքշուկ սկսվեց ոստիկանների և գյուղացիների միջև։
Արմավիրցիները նշում են, որ մեկ շաբաթ է ջուր չկա։
«Ամեն ինչ չորանում է, փչանում։ Ջրերի փողը տվել ենք, ջուր չկա, որ ջրենք։
Պահանջում ենք՝ մարզպետը աթոռից կտվի, գա այստեղ ու տեսնենք՝ ինչ լուծում կտրվի այս հարցին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան