Իտալիայում տղամարդը փրկել է խեղդվող դստերը և մահացել սրտի կանգից
Իտալիայի Սարդինիա նահանգի բնակիչը մահացել է լողափին այն բանից հետո, երբ օգնության է հասել իր 13-ամյա դստերը և նրա ընկերուհուն: AGI գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել կղզու արևմտյան ափին. Նկատելով, որ ալիքները սկսում են ծածկել աղջիկներին, 65-ամյա Ֆերնանդո Պորկուն շտապել է օգնության:
Այն բանից հետո, երբ նրան հաջողվել է աղջիկներին ափ հանել, տղամարդը վատ է զգացել: Լողափ են կանչվել բժիշկները, ովքեր տեղ հասնելուն պես արձանագրել են կլինիկական մահ. նրա սիրտը կանգ է առել:
Փրկված դուստրը ջուր էր կուլ տվել: Բժշկական ուղղաթիռը նրան տեղափոխել է Կալյարիի հիվանդանոց, որտեղ նա բուժօգնություն է ցուցաբերվել: