Մենք պետք է այլևս լինենք ոչ թե տվողի, այլ պահանջողի, խնդիրներ առաջացնողի դերում. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Բաքվի բռնապետը Հայաստանի դեմ սկսել հզոր հոգեբանական պատերազմ։ Մեր տղերքի հրապարակային դատավարության մեսիջները հստակ ուղղված են հայաստանյան իշխանությանը և հասարակությանը։
Բաքվի դատարանում տղաներից մեկի հայտարարությունը, որ իրենց տուն ուղարկեն, թշնամի պետության քարոզչամեքենան ներկայացնում է հայաստանյան իշխանության հասցեին հանդիմանական ենթատեքստով, թե իբրև թե չեն մտածում իրենց գերիների մասին։
Բաքվի բռնապետը հստակ զիջումների մեծ փաթեթի է նախապատրաստում և այսպիսի հուզական դաշտ տանում գերիների թեման, որպեսզի Հայաստանի իշխանության վրա նաև մեր հասարակությունը ուժ գործադրի , ինչու չէ, նաև զիջողական քաղաքականության հետ հարմարվի, որպեսզի տղաները վերադարձվեն․․․
Ադրբեջանը գերիների թեման գնալով ավելի է թանկացնում, մնում է, որ մենք էլ թանկացնենք մի քանի թեմաներ, այդ թվում ականապատ տարածքների քարտեզների, ինչպես նաև Արցախի կարգավիճակի հարցը ներհայաստանյան օրակարգ բերելու, զուգահեռ մի քանի երկրների հետ աշխատլու, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։
Մենք պետք է այլևս լինենք ոչ թե տվողի, այլ պահանջողի, խնդիրներ առաջացնողի դերում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ փաստաբաններն ուզում են մուտք գործել Ադրբեջան՝ ստանձնելու հայ գերիների պաշտպանությունը
- Կարեն Հովհաննիսյան. Պատերազմից դասեր չքաղած․․․
- Կարեն Հովհաննիսյան. Դեռևս խուսափում եմ գուգլ քարտեզի վրա ցույց տալ թշնամու առաջ տված դիրքերը
- Կարեն Հովհաննիսյան. Հենց Քարվաճառում է Արցախի հարցի լուծման բանալին
- Կարեն Հովհաննիսյան. Վարդենիսի մասին ով խոսում է, փորձում են լռեցնել
- Բաքվում դատում են հայ ռազմագերիներին
- Կարեն Հովհաննիսյան. Բաքվի բռնապետին օր առաջ պետք է քարշ տանք միջազգային դատարաններ
- Կարեն Հովհաննիսյան. Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած, դիրքավորված նստած է