Մերիլին Մենսոնը մտադիր է հանձնվել ոստիկանությանը՝ հարձակման մեղադրանքի առաջադրման պատճառով
Ամերիկացի երգիչ Մերիլին Մենսոնը մտադիր է հանձնվել ոստիկանությանը՝ կապված 2019 թվականին կատարված հարձակման մեղադրանքի հետ:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է CNN– ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի ոստիկանությունը Մենսոնին ձերբակալելու հրաման է տվել 2019 թվականին Գիլդֆորդում կայացած համերգի ժամանակ տեսանկարահանողի վրա հարձակման մեղադրանքով: Միևնույն ժամանակ պարզաբանվել էր, որ Մենսոնին առաջադրված մեղադրանքները կապված չեն սեռական բնույթի հանցագործությունների հետ:
Մենսոնը պետք է ներկայանա ոստիկանություն, բայց պաչզ չէ, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, ասել Գիլդֆորդի ոստիկանապետ Էնթոնի Բին Բերպին: Նա հավելել է, որ Մենսոնին սպառնում է մինչեւ մեկ տարի ազատազրկում կամ մինչև երկու հազար դոլարի տուգանք:
Ավելի վաղ ավելի քան տաս կին մեղադրել էին երգչին բռնի գործողությունների և հետապնդումների մեջ: Ամերիկացի դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը, որը հայտնի է «Westworld» սերիալից, մեղադրել է Մենսոնին բռնության մեջ ՝ ասելով, որ տարիներ շարունակ նա «անտանելի ձևով ծաղրում էր» իրեն, և նա հոգնել էր ապրել պատժի, զրպարտության և շանտաժի,վրեժի վախի զգացումով: Ինչպես հաղորդում է Vanity Fair-ը, առնվազն չորս այլ կանայք, համերաշխություն հայտնելով, կիսվել են իրենց փորձով`Մենսոնին մեղադրելով սեռական և հոգեբանական բռնության, ինչպես նաև հարկադրանքի և ահաբեկման տարբեր ձևերի մեջ: Մենսոնը բռնության մասին մեղադրանքներն անվանել է իրականության սարսափելի խեղաթյուրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները