Չինաստանը Ուկրաինային սպառնացել է արգելափակել 500 հազար դեղաչափ պատվաստանյութերի մատակարարումը
Չինաստանի պաշտոնյաները ենթադրաբար Ուկրաինային ասել են, որ իրենք կխոչընդոտեն 500 հազար դեղաչափ COVID-19 պատվաստանյութի մատակարարումը, եթե վերջինս պաշտպանի ՄԱԿ-ի փաստաթուղթը, որով պահանջվում է մանրակրկիտ ստուգում անցկացնել Սինցզյանում մարդու իրավունքների իրավիճակը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կառույցների դիվանագետների շրջանում իր աղբյուրները:
«Ուկրաինան միացել էր Կանադայի կողմից երեքշաբթի Ժնևի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացված հայտարարությանը, որին աջակցել էին նաև ավելի քան 40 երկրներ՝ կոչ անելով Չինաստանին թույլ տալ անհապաղ դիտորդների մուտքը Սինցզյան»,-հայտնում է գործակալությունը:
Նախորդ օրը Ուկրաինան հետ է կանչել այս հայտարարության վրա դրված ստորագրությունը: Ըստ Associated Press-ի, նրանք այս որոշումը կայացրել են հենց այն բանից հետո, երբ Պեկինը սպառնացել է արգելափակել պատվաստանյութերի մատակարարումը:
«Արևմտյան երկու երկրների դիվանագետները հայտնել են, որ Հինգշաբթի օրը Ուկրաինան հանել է իր անունը աջակցող (փաստաթուղթ - ԵԹԵ) պետությունների ցուցակից այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել էին Կիևին, որ նրանք կխոչընդոտեն ծրագրված առնվազն 500 հազար դեղաչափ COVID-19 պատվաստանյութերի մատակարարումը Ուկրաինային, եթե նա չհանի ստորագրությունը»,-նշում է լրատվական գործակալությունը:
Գործակալությունը պարզաբանում է, որ դիվանագետներն այս մասին խոսել են անանունության պայմանով, քանի որ նրանք իրավասու չեն ԶԼՄ-ների հետ խոսել այս թեմայի շուրջ:
Associated Press-ի տվյալներով՝ Ուկրաինան համաձայնել է Սինովակից գնել 1,9 միլիոն դողաչափ CoronaVac պատվաստանյութ, իսկ մայիսի սկզբի դրությամբ արդեն ստացել է 1,2 միլիոն դոզա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները