Ռուսաստանում նախորդ օրը հայտնաբերվել է կորոնավիրուսի 21665 նոր դեպք
Ռուսաստանում նախորդ օրը հայտնաբերվել է կորոնավիրուսի 21665 դեպք: Այս մասին հայտնում է համաճարակի հակազմդման օպերատիվ շտաբը: Հայտնում է «Գազետա ռու»-ն:
Վարակվածների 14,2%-ը ախտանիշներ չի ունեցել: Վարակման մեծ մասը հաստատվել է Մոսկվայում (8 457), Մոսկվայի մարզում (2 504) և Սանկտ Պետերբուրգում (1247):
Անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 619 հիվանդ, ապաքինվել 14 347 մարդ: Համաճարակի սկզբից ի վեր ամբողջ երկիրն արձանագրել է 5,430,753 վարակվելու, 132,683 մահվան և 4,943,986 ապաքինման դեպքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները