Վյուրցբուրգում դանակով զինված մարդու հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվել
Երեք մարդ սպանվել է և վեցը վիրավորվել Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում անհայտ անձի հարձակման արդյունքում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ուրբաթ օրը հաղորդել է Bild թերթը:
«Մենք ձերբակալել ենք մի կասկածյալի: Ներկայումս չկա երկրորդ հանցագործի մասին որևէ ցուցում: Բնակչությանը վտանգ չի սպառնում»,-գրել է տեղական ոստիկանությունը Twitter-ում:
Պարբերականը հայտնում է, որ դանակով զինված հարձակվողը կանգնեցվել է ոտքին կրակելու արդյունքում: Թերթը նշում է, որ վեց վիրավորներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել: Տեղում աշխատում են շտապօգնության և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: