Ֆլոյդի սպանության համար նախկին ոստիկան Շովինը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման
Մինեապոլիսի դատարանը 22,5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին ոստիկան Դերեկ Շովինին՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանելու համար: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հանդիպումը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:
Դատավոր Փիթեր Քեյհիլը ասել է, որ դատավճիռը հիմնված չէ հասարակության կարծիքի վրա և «ոչ էլ հույզերի և համակրանքի վրա»: Նա ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին:
Դիմելով Շովինին՝ դատավորը բացատրել է, որ նրան դատապարտում է տասը տարի ավել ժամկետով, քան այդպիսի հանցագործության համար ընդունված 150 ամիս ազատազրկումն է:
«Որոշումը հիմնված է ձեր լիազորությունների վերազանցման և վստահության չարաշահման վրա, ինչպես նաև այն առանձնահատուկ դաժանության վրա, որը դուք ցուցադրել եք Ջորջ Ֆլոյդի նկատմամբ»,-ավելացրեց Քեյհիլը:
Ակնկալվում է, որ Շավինը կկարողանա պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմել 15 տարի անց` ժամկետի երկու երրորդը լրանալուց հետո: