«Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
««Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան:
Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է:
Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, ցավոք, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չուսումնասիրվեցին»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
- Խոսքը գնում է ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող 200 հազար քվեի մասին. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումից 15 օր հետո