ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
ՀՀ Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից։ ԿԸՀ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ՝ ԱԺ անցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։
Հիշեցնենք, որ ԿԸՀ ամփոփիչ տվյալներով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հունիսի 20-ին կայացած քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 281 հազար 997 կամ ընտրողների 49,39 տոկոսը։
Անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 3 ուժ։ Ըստ վերջնական արդյունքների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունտ ստացել է 688 հազար 761 ձայն կամ 53.91 տոկոս, Հայաստան դաշինքը՝ 269 հազար 481 կամ 21.09 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 հազար 650 կամ 5.22 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ նախագահը հրապարակեց քվեարկության ամփոփիչ արդյունքները
- Վարդան Պողոսյան. ՔՊ-ն 71 մանդատի դեպքում չունի մանդատների 2/3-ը