ԱՀ ԱԱԾ. Արցախցիները զանգեր են ստացել Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից
Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հաստատում է՝ արցախցիները ադրբեջանցիներից ու թուրքերից հեռախոսազանգեր են ստանում։
«Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։
Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,-ասված է ԱՀ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան