Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ սեպտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնի
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրթություն են ստանում Թուրքիայում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հասանովի խոսքով՝ Թուրքիայի զինուժը կարևոր դերակատարություն ունի ադրբեջանցի սպաների և առհասարակ Ադրբեջանի բանակի մարտական պատրաստության մեջ:
Նա, գովաբանելով արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի բանակի մարտունակությունը և ցուցաբերած պատրաստվածությունը, նշել է, որ իրենց բանակն այդ արդյունքին հասել է թուրքական զինուժի շնորհիվ:
«Ադրբեջանի բանակը մանևրելու կարողությունները զարգացնելու համար Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի:
Զորավարժությունները նախատեսվում են սեպտեմբերին: Դրանց կմասնակցեն երեք երկրների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները»,- ասել է Հասանովը և հավելել, որ այժմ Ադրբեջանում մասնագիտական խմբերն ուսումնասիրություններ են կատարում այն տեղանքում, որտեղ անցկացվելու են զորավարժությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա