Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է 21-րդ հերթական ժողովը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Օրակարգում ընդգրկված է եղել 11 հարց։ Օրակարգի հաստատումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր ուղերձում անդրադարձել է հայկական ֆուտբոլի և Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններին, որին հետևել է ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը։ «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը ներկայացրել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի համախմբված ֆինանսական հաշվետվությունը։
Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրել է առանձին ՀՖՖ-ի համար նախորդ ֆինանսական տարվա (2020 թ․) ֆինանսական հաշվետվությունը։ Ժողովի անդամները հաստատել են ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև կողմ քվեարկել են ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակմանը։ Հաստատվել է ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրությունը, ինչպես նաև ժողովի աշխատակարգը։ Օրակարգի վերջին հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկել են Արագած ՖԱ ՀԿ-ի, Տորպեդո ՖԱ ՍՊԸ-ի, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ-ի, ԴՖԱ ՓԲԸ-ի, Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ ՀԿ-ի, Հայկական ֆուտբոլի և վետերանների և պատանի ֆուտբոլիստների համար համերաշխություն ՀԿ-ի, Սևան ՖԱ ՍՊԸ-ի, Էրեբունի սպորտային ակումբ ՀԿ-ի և Դովեղ ՖԱ ՀԿ-ի՝ ՀՖՖ անդամության կասեցումը ուժի մեջ թողնելու որոշմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները