Հայ մարզիկները Ալբանիայի հավաքականի հետ կայացած մեկնարկային մրցամարտում հաղթել են 2 : 1 հաշվով
Դեվիսի գավաթի խաղարկության չորրորդ խմբի մրցաշարն անցկացվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մեր թենիսիստները մարտական տրամադրությամբ են մեկնել մրցավայր: Հայ մարզիկները Ալբանիայի հավաքականի հետ կայացած մեկնարկային մրցամարտում հաղթել են / 2 : 1 / Ալբանիայի ուժեղ թիմին:
«Տղամարդկանց մեր հավաքականը վստահ հանդես եկավ նաև ազերիների դեմ պայքարում և կրկին հաղթանակ տոնեց նույն ՝ 2 : 1 հաշվով: Սա նշանակում էր , որ մեր թիմը Դեվիսի մրցաշարի չորրորդ խմբին հրաժեշտ տվեց և անկախ վերջին հանդիպումից բարձրացավ, իր համար տեղ ապահովեց երրորդ խմբում:
Հաջողությունը ինչ-որ չափով լիցքաթափեց մեր պատվիրակներին ,որոնք վերջին խաղը տանուլ տվին թենիսի ավանդույթներով հարուստ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մոնտենեգրոյի / Չեռնոգորիայի / ընտրանուն ,որը նույնպես տեղափոխվեց երրորդ խումբ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի ղեկավարությամբ հաջողությունն ապահովեցին մեծ ռակետի վարպետներ Սեդրակ Խաչատրյանը, Հենրիկ Նիկողոսյանը և Միքայել Ավետիսյանը»,- փոխանցեց ՀԱՕԿ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները