Շիրակի մարզում բերքի մոտ 40 տոկոսը չորացել է. Հրաչ Բերբերյան
«Գեղարքունիքի մարզում լուրջ կորուստներ ունենք ինչպես հացազգիների՝ գարու, ցորենի, այնպես էլ կարտոֆիլի, իսկ Շիրակի մարզում բերքի մոտ 40 %-ը չորացել է, բայց սրանք էշի ականջում քնած են, մի քանի անհայտ քաղաքական դեմքեր էլ կան հերթ են կանգնել, որ պաշտոններ ստանան»,-ասուլիսում հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա հայտնեց, որ նախորդ օրը եղել է Շիրակի մարզում, այսօր՝ Գեղարքունիքում և արձանագրել, որ վիճակը նույնն է՝ հանրապետությունում երաշտ է:
Ըստ Բեբերյանի՝ հույս կար, որ տեղումներ կլինեին և ֆերմերների հոգսերը կթեթևանային, բայց հիմա մնում է միան զարմանալ պետական այրերի անգործության վրա:
«Միայն մնում եմ զարմացած մեր պետական այրերի վրա, պարզագույն լուծումների հետ է կապված խնդիրը, որ եթե 25-28 օր տեղումներ չեն լինում, ապա կառավարությունը պարտավոր է հայտարարել երաշտի ժամանակաշրջան և գյուղացուն օգնություն ցուցաբերել»,- հայտնեց ՀԿ-ի նախագահը:
Բանախոսը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիր գնալուց հետո գյուղացիները ջրից զրկվեցին, իսկ Տիգրան Ավինյան էլ եղել էր Շիրակում և հայտարարել, որ ջրի խնդիր չեն ունենա, բայց վերջինս պետք է հասնակար, որ եթե Կառնուտի ջրամբարում 16 մլն մ³-ի փոխարեն 4-5 մ³ ջուր է, որի կեսն էլ տիղմ է, ուրեմն խնդիր անպայման կլիներ:
Բերբերյանը տեղեկացրեց, որ կառավարությունը որոշել է Արփի լճից 100 կմ ջուրը տեղափոխել Կառնուտի ջրամբար և այնտեղից նորից բաշխել, որը ջրաբաշխման ըթացքի լուրջ վերահսկման խնդիր ունի և անտրամաբանական է:
Նա նկատելով, որ ոչ մասնագետին նշանակել են ջրային կոմիտեի ղեկավար՝ բանախոսը հարց ուղղեց կառավարության ղեկավարին. «Պարոն վարչապետ որ պաշտոնի ես դրել հաշվի առել ես, թե այդ մարդն ինչ մասնագետ է, թե քաղաքականապես անբարոյական մարդիկ են պետք, որ պաշտոններ սդտանան, և հիմա հերթ են կանգնած»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահը, հիշելով «Ապաշխարհել» ֆիլմը, որի գլխավոր հերոսի՝ Վառլամի դին յուրաքանչյուր անգամ թաղելուց հետո ժողովուրդը հանում դուրս էր շպրտում և ստիպված որդին է այն նետում ծովը, դիմեց իշխանություններին՝ կոչ անելով այնպես աշխատել, որ այս հողի վրա գերեզմանի տեղ ունենան, այլ ոչ թե իրենց դիերը դուրս շպրտեն:
Բերբերյանը հայտնեց, որ այս շրջանում Հայաստանում երբեք ոռոգման խնդիր չի եղել, հատկապես այս տարի, երբ հորդառատ անձրևներ են եկել և ձյան հաստ շերտ էր ձևավորվել, որի արդյունքում պետք է ջրամբարները լցված լինեին:
«Գյուղնախարարությունը փակելուց հետո 3 տարի է գյուղացուն խաբում են, ինչ որ արտահանումներից են խոսում, որի հետ կապ չոնեն, քանի որ, օրինակ, ծիրանը ֆերմերն է արտահանում՝ տրանսպարտային կազմակերպության հետ միասին, կարտոֆիլի արտադրության հետ էլ կապ չունեն»,- հայտարարեց բանախոսը::
Նկատի ունենալով Խաչատրուր Սուքիասյանին՝ Հրաչ Բերբերյանը հայտնեց, որ խոսակցություններ կան, որ վերջինս ցանկանում ոռոգման համակարգը ձռք բերի, և պնդեց, որ թույլ չեն տա, քանի որ դրա վրա միլիոնավեր դոլարնե են ներդրված, վարկեր կան և ինչ-որ օտարերկրյա կազմակերպության անվան տակ կսեփականաշնորհեն, այնուհետև գյուղացու համար ոռոգման ջրերի գինը կթանկացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան