Սահմանամերձ բնակավայրերն անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի. Աբրահամյան
Անվտանգության հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքները ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։
Այստեղ կա մեկ կարևոր գործոն, որը կարծում եմ անկյունաքարային է։
Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը։
Հարցը նույնիսկ միայն մեր զինծառայողների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ ամբողջական առումով համակարգի ու դրա տարբեր բաղադրիչների կենսունակության, արդյունավետության մասին։
Ադրբեջանցիների պահվածքը, ագրեսիան, սպառնալիք ներկայացնող վարքագիծն անհրաժեշտ համակարգերի առկայության պայմաններում առաջնային կֆիքսվեր դրա միջոցով, այլ ոչ թե տարբեր քաղաքացիական անձանց ահազանգերի, հրապարակումների կամ հեռախոսազանգերի միջոցով։
Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի։
Իսկ կառավարությունն այս ուղղությամբ բավարար քայլեր չի ձեռնարկում»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել Տեղ գյուղի բնակիչներին հավաքել խոտը
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նախագահը հայտարարել է զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին
- Ադրբեջանը գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե է արհամարհել. ՄԻՊ
- Արցախի հարցն ուղիղ կապ ունի Հայաստանի և Հայաստանում ապրող ցանկացած հայի անձնական անվտանգության հետ. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն սպասելի են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին